20.01.2012 | Միացիր մեզ Facebook-ում > | Armenian Automotive News Channel: All About Auto World and Auto Industry.
Ամերիկյան General Motors կոնցեռնը մշակել է բոլորովին նոր կողային պատուհաններ: Թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում` երկու բառով բացատրելը դժվար կլինի: Այն մի միջին տեղ է գրավում սովորական, մեզ արդեն հայտնի ապակիների և նորագույն iPad-ի միջև: Ըստ էության` այն ինտերակտիվ սենսորային էկրան է, որտեղ կարելի է ցուցադրել ամենատարբեր պատկերներ, հավաքել տեքստ, խաղալ խաղեր, նկարել և այլն: Կարճ ասած, այս էկրանների կիրառման դաշտը շատ ընդարձակ է: Ամենայն հավանականությամբ, դրանց միջոցով հնարավոր կլինի նաև մուտք գործել համացանց:
«Սովորաբար ինտերակտիվ էկրանները ավտոմեքենաներում հասանելի էին միայն վարորդին և առջևի նստատեղի ուղևորին: Մենք այս նոր տեխնոլոգիան ստեղծել ենք հատուկ ետևի նստատեղերի ուղևորների համար:
Հոգեբանների ուսումնասիրությունների համաձայն` երկրորդ շարքում նստած ուղևորները հաճախ իրենց միայնակ և մեկուսացված են զգում: Հենց այս պատճառով ուղևորները ավելի հաճախ նախընտրում են նստել առջևի նստատեղին», -նշել է այս նախագծի ղեկավար Թոմ Սեդերը:
Ոչ ոք չի ասել, որ նոր պատուհանները մեքենաներում կհայտնվեն այս տարի: Սակայն, եթե դրանց թողարկման ինքնարժեքը լինի ընդունելի մակարդակում, ապա կարելի է վստահ լինել, որ երեքից հինգ տարուց այս հրաշք պատուհաններով ավտոմեքենաները կարող են հայտնվել ավտոճանապարհներին: