Ամերիկյան ավտոգիգանտ General Motors-ը ետկանչ է արել շուրջ 16 հազար ավտոմեքենա: Այսպիսով` 11.9 հազար Chevrolet Impala` թողարկված 2011 թվականի ապրիլից հուլիս ամիսներին, ետ են կանչվել կատալիտիկ փոխարկիչում հեղուկի հայտնվելու ռիսկի հետ կապված, ինչը կարող է հանգեցնել հրդեհի:

Ընկերության ետկանչի հոսքում են հայտնվել նաև 4.29 հազար Buick LaCrosse սեդաններ: Հավանական է, որ մեքենան ունի ծրագրային ապահովման խափանում, ինչը վերահսկում է արգելակման համակարգը, ինչն էլ կարող է բերել վերահսկողությոն կորստի և ավտովթարի:

GM-ում ընդգծում են, որ իրենք չունեն տեղեկություն այս անսարքությունների հետևանքով առաջացած պատահարների մասին: